Լրահոս
Օրվա լրահոսը

Սյունիքի նախկին մարզպետը 50 մլն դրամ է փոխանցել բանակի կարիքների համար

Հոկտեմբեր 01,2020 14:14

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցով Հայաստանի զինված ուժերին նվիրաբերել է 50 մլն դրամ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը։ Նա լուսանկար է հրապարակել՝ Վահե Հակոբյանի հետ եւ նշել. «Հպարտ եմ, որ Վահեի նման ընկեր ունեմ»:  Նշենք, որ Վահե Հակոբյանը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի նախկին գլխավոր տնօրեն, երջանկահիշատակ Մաքսիմ Հակոբյանի որդին է, եւ այս պահին գտնվում է արտերկրում։

Վահե Հակոբյանը մեր զրույցում չցանկացավ անդրադառնալ նվիրատվության փաստին։ «Պարզապես այսօր հեռու գտնվելով հայրենիքից՝ իմ պարտքը կատարեցի։ Ինձ նման շատ շատերը կան։ Հպարտ եմ Հայոց բանակով»,- ասաց Վահե Հակոբյանը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031