Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը հետաձգեց Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի որոշման հրապարակումը

Հոկտեմբեր 07,2020 13:07 Share
Աջակցեք aravot.am-ին

Այսօր ՀՀ վերաքննիչ դատարանը (դատավոր Ռուզաննա Բարսեղյան) հետաձգեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի որոշման հրապարակումը: Որոշումը պետք է հրապարակվեր այսօր ժամը 12.00-ին, սակայն կհրապարակվի 18:00-ին:

Հիշեցնենք, Գագիկ Ծառուկյանը կալանքի տակ է սեպտեմբերի 25-ից եւ մեղադրվում է 2017-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ընտրակաշառք տալը կազմակերպելու մեջ: Ծառուկյանն իրեն մեղավոր չի ճանաչել եւ բազմիցս հայտարարել է, որ քաղաքական հետապնդման զոհ է դարձել կառավարության հրաժարականը պահանջելու համար։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Մեկնաբանություններն անջատված է: