Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Հռոմի Ֆրանցիսկոս պապը կոչ է արել աղոթել Լեռնային Ղարաբաղի հակամարտության զոհերի համար. «Ամերիկայի ձայն»

Հոկտեմբեր 11,2020 22:50

«Ամերիկայի ձայն». Վատիկանում կիրակնօրյա աղոթքի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս պապը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակին: Նա կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև մարդասիրական նկատառումների համար համաձայնեցված կրակի դադարեցումը: Հռոմի պապը կոչ է արել պահպանել հրադադարը՝ նկատելով, սակայն, որ այն չափազանց փխրուն է:

«Թեև զինադադարը շատ փխրուն է թվում, ես խրախուսում եմ դրա պահպանումը: Ես ցավում եմ մարդկային կյանքերի կորստի համար, տառապանքի համար և տների ու հավատքի կենտրոնների կործանման համար»,-ասել է Պապը:

Հռոմի պապը բոլորին կոչ է արել աղոթել զոհերի համար ու բոլոր նրանց համար, ում կյանքը վտանգված է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031