Լրահոս
Օրվա լրահոսը

Էլի աշխարհը Էրիկի մասին է խոսում

Հոկտեմբեր 14,2020 10:07

«Քուն ու դադար կորցրել ենք, իմ որդին ու  եղբորս որդին առաջնագծում էին, կարդում էինք անմահացածների ցուցակները, բայց բոթը ցուցակից շուտ եկավ։ Ախպորս տղան՝ Էրիկը զոհվեց»,–մեզ հետ զրույցում ասաց 18-ամյա զինծառայողի հորեղբայրը՝ Արմեն Պետրոսյանը։ Էրիկը Երեւանից է, ծնողների միակ որդին էր, քույր եւ եղբայր չունի, 9 ամիս առաջ էր զորակոչվել բանակ։

«Խելացի, գրագետ տղա էր, «Թումո»-ում էր սովորել, ասում էր՝ հոպար, բանակից գամ, շարունակելու եմ, սաղ աշխարհը իմ մասին պիտի խոսի, որպես գիտնական Էրիկ Պետրոսյանի»,–ասաց հորեղբայրը։ Հորեղբոր խոսքով՝ էլի բոլորը, աշխարհը Էրիկի մասին է խոսում, բայց որպես արցախյան գոյամարտի անմահացած նահատակի։
«Ծնողները ցավը կուլ են տալիս, բայց արցունքները խեղդել չի լինում, մինուճարին, որի հետ մեծ հույսեր էին կապում, նվիրեցին հայրենիքին»,–ասաց Արմեն Պետրոսյանը։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031