Լրահոս
Օրվա լրահոսը

«Թուրքիայի բերած ահաբեկիչները հասել են ՌԴ՝ Դաղստանով՝ Չեչնիա, չի բացառվում, որ դրանց տարբեր խմբեր պատսպարվել են դաղստանյան եւ հյուսիս-կովկասյան անտառներում». Դավիթ Բաբայան

Հոկտեմբեր 14,2020 19:40

«Արցախը պինդ է եւ կանգուն, ամեն ինչ լավ է լինելու։ Այս պահին մեր հերոսական բանակը, մեր սուրբ տղաները իրականացնում են պատմական առաքելություն, պաշտպանում են մեր հայրենիքն ու ժողովրդի ապագան, կանգնած են մինչեւ վերջ, որեւէ հուսալքություն կամ խուճապ չկա»,-այսօր հրավիրված ասուլիսում ասաց Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։

Նա ուշագրավ մանրամասներ ներկայացրեց Թուրքիայի կողմից ներգրավված ահաբեկիչների մասին․ «Վերջին օրերին մենք տեսնում ենք վտանգավոր զարգացումներ այս պատերազմի միջազգայնացման կապակցությամբ։ Նախ՝ մենք տեսանք, որ Թուրքիայի կողմից տարածաշրջան բերված ահաբեկիչները ներթափանցել են ՌԴ տարածք եւ հասել են մինչեւ Չեչնիա։ ՌԴ-ի մի սուբյեկտ, որը Ադրբեջանի հետ որեւէ սահման չունի, եւ պատերազմական գոտում։ Այսինքն, նրանք ներթափանցել են, ինչպես մենք ժամանակին տեղեկացրել ենք միջազգային հանրությանը, որ ահաբեկիչների մի մասը Դաղստանով անցել, հասել են Չեչնիա ու չեզոքացվել։ Չի բացառվում, որ դրանց տարբեր խմբեր պատսպարված լինեն դաղստանյան եւ հյուսիս-կովկասյան այլ սուբյեկտների անտառներում»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031