Լրահոս
Օրվա լրահոսը

Օպերային դիվան աղոթում է մեր զինվորների համար

Հոկտեմբեր 19,2020 12:30

Աշխարհի շուրջ 10 մլն հայությունը Արցախի դեմ սկսված ադրբեջանա-թուրքական պատերազմի հենց առաջին օրվանից տարբեր միջոցներով իր բողոքն ու ցասումն է հայտնում այս աղաղակող անարդարության դեմ։

«Երեւանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի կազմակերպիչներն «Առավոտին» փոխանցել են, որ փառատոնի շրջանակներում Հայաստան ժամանած աշխարհահռչակ երաժիշտները սատարում են հայ ժողովրդին։

Օրինակ, մեր հայրենակցուհի օպերային դիվա Մարիա Գուլեգինան (Մեյթարջյան) օրերս մասնակցել է Լյուքսեմբուրգում կայացած ցույցերին՝ ընդդեմ ադրբեջանա-թուրքական ագրեսիայի։

Նախօրեին էլ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Դալլաքյանը մեզ տրամադրեց հանրաճանաչ երգչուհու խոսքը. «Հայերի բազմադարյա պատմությունը զորության ու քաջության, անսասան  պայքարի ու քրիստոնեական հավատքին հավատարմության պատմություն է: Հայի մարտական ոգին, Հայրենիքի հանդեպ սերը միշտ եղել է մեր ժողովրդի հատկանշական նկարագիրը:

Այսօր դուք եք՝ լավագույններից լավագույններդ, որ գնում եք պաշտպանելու ձեր հողը, ձեր մայրերին, կանանց, երեխաներին, հզոր Հայաստանի եւ Արցախի ապագան: Այսօր ողբում եւ աղոթում են Երկրի բոլոր մայրերը, ոչ միայն Հայաստանի: Վերադարձեք ողջ եւ առողջ: Թող թշնամին մեկընդմիշտ պարտություն կրի։ Իմ մայրական աղոթքը ձեզ հետ է»:

                                                                                Մարիա Գուլեգինան Երեւանում, 2015թ.

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
17.10.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031