Լրահոս
Օրվա լրահոսը

Աստղագիտության ու աստղաֆիզիկայի միջազգային 14-րդ օլիմպիադայում Հայաստանի թիմի 4 անդամներն էլ արժանացան մեդալների. Բյուրականի աստղադիտարան

Հոկտեմբեր 24,2020 20:58

Հաղթում ենք բոլոր ճակատներում։
Աստղագիտության ու Աստղաֆիզիկայի միջազգային 14-րդ օլիմպիադայում, որն այս տարի անցկացվեց առցանց, Հայաստանի թիմի 4 անդամներն էլ արժանացան մեդալների՝ 1 ոսկե, 3 արծաթե։

  • Արտաշես Գյոլեցյան (Ֆիզմաթ դպրոց)՝ ոսկե մեդալ,
  • Դավիթ Գյուլամիրյան (Քվանտ վարժարան)՝ արծաթե մեդալ,
  • Եվա Հունանյան (Ֆիզմաթ դպրոց)՝ արծաթե մեդալ,
  • Կարեն Բաղդասրյան (Ֆիզմաթ դպրոց)՝ արծաթե մեդալ։

«Աստղագիտություն» առարկայից դպրոցականների միջազգային օլիմպիադայի Հայաստանի թիմը ղեկավարում են աստղագիտության օլիմպիադայի հանրապետական հանձնաժողովի անդամները՝ Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատող Մարիետտա Գյուլզադյանը և միջազգային օլիմպիադաների մեդալակիր Վարդգես Մամբրեյանը:

ՀՀ ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանը շնորհավորում է բոլորիս այսպիսի արդյունքների համար՝ մաղթելով նորանոր հաղթանակներ։
Նշենք, որ օլիմպիադային մասնակցում էին 40 երկրների ավելի քան 280 պատանիներ ու աղջիկներ, որոնց թվում նաև Ադրբեջանը և Թուրքիան ներկայացնող թիմեր։ Վերջիններս մնացին ձեռնունայն։

ԲՅՈՒՐԱԿԱՆԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031