Լրահոս
Օրվա լրահոսը

Հայերն են Ադրբեջանում լուսանկարչական արվեստի հիմնադիրները

Նոյեմբեր 11,2020 13:00

Այսօր էլ լուսանկարչությունը շարունակում է ազդեցիկ «խոսել»

Ճակատագրի բերումով մեր ազգի մի ստվար հատված սփռված է  աշխարհով մեկ եւ իր համառության, աշխատասիրության,  տաղանդի շնորհիվ, զգալի ներդրում է ունեցել այն երկրների զարգացման գործում, որտեղ ապրում է։

Իսկ ցանկացած երկրի այցեքարտերից մեկն էլ արվեստն է: Ընդ որում, լուսանկարչությունն արվեստի ամենաազդեցիկ ոլորտներից  մեկն է։

Տարբեր ժամանակներում որոշ լուսանկարիչների աշխատանքներ ցնցել են աշխարհը։

Բազմաթիվ են այն լուսանկարները, որոնք հրապարակվելուց հետո լուրջ ազդեցություն եւ դերակատարություն են ունեցել, պատերազմների ժամանակ ցույց տվել արհավիրքի ողջ  դրաման։

Հետաքրքիր է՝ այսօր Ադրբեջանում գիտե՞ն, որ իրենց երկրում լուսանկարչության հիմնադիրներն ու տարածողները հայերն են եղել, այդ թվում՝ Դ. Ռոստոմանը, Մ. Մելիք-Մուսիյանցը, Աշխեն Ի. Արիստակովան, Կ. Իսահակյանը, Խ. Վարդանյանցը, Ա. Լուարսաբովը, նույնիսկ առաջին լուսանկարչատները պատկանել են  հենց հայերին։ Դրանցից են Բաքվի Անգլիական, Կենտրոնական, Դումանյան լուսանկարչատները…

Այսօր էլ մեր լուսանկարիչները իրենց աշխատանքներով ծառայում են ռազմաճակատին, զինվորին՝ ոչ միայն պատերազմում, այլեւ թիկունքում։

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հասարակայնության հետ կապերի պատասխանատու Աստղիկ Դալլաքյանի փոխանցմամբ՝ ֆիլհարմոնիկի եւ Ա1+ հեռուստաընկերության նախաձեռնությամբ նոյեմբերի 8-ին Երեւանի Սուրբ Աննա եւ Սուրբ Կաթողիկե եկեղեցիներին կից տարածքում կիրակնօրյա պատարագից հետո մի խումբ մտավորականներ եւ երաժշտական կոլեկտիվներ իրենց նվիրումը մատուցեցին մեր սահմանները պահպանող ու առյուծի պես մարտնչող հայ զինվորին՝ «Զինվորի կողքին» բարեգործական համերգով, որի ընթացքում հանգանակված գումարը փոխանցվել է «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին»։
Աստղիկ Դալլաքյանը «Առավոտին» փոխանցեց համերգի ընթացքում ֆիլհարմոնիկի լուսանկարիչ Մարիա Վարդանյանի կատարած աշխատանքները, որոնք արձանագրել են ոչ միայն արտիստների, այլեւ հանդիսատեսի ապրումները։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.11.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30