Լրահոս
Օրվա լրահոսը

Օնիկ Գասպարյան․ «Ես այդ որոշումը շատ ճիշտ եմ համարում՝ անկախ բոլոր շահարկումներից»․ «Հայկական ժամանակ»

Նոյեմբեր 11,2020 12:25

«Հայկական ժամանակ» – ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ համատեղ հայտարարությունը ստորագրել է եւ այդ որոշումը կայացրել է նաեւ իմ առաջարկությամբ:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը: «Վարչապետն այդ որոշումը կայացրել է իմ առաջարկությամբ՝ հաշվի առնելով ստեղծված իրադրության բազմակողմանի գնահատման արդյունքները:

Այդ որոշումը ծայրահեղ անհրաժեշտություն էր, որի չընդունելը կարող էր հանգեցնել անդառնալի կորուստների: Սա պետք է միանշանակ ընդունել եւ հասկանալ: Ես այդ որոշումը շատ ճիշտ եմ համարում՝ անկախ բոլոր շահարկումներից: Սա բոլորիս համար շատ դառը, բայց օբյեկտիվ իրադրության գնահատման արդյունք էր»,- ասաց գեներալ-գնդապետը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    Եթե սպայի պատիվ ունենայիք, այդ «ճիշտ որոշման» պատճառների համար առնվազն հրաժարական պիտի տայիք: Եթե դա չեք արել, ուրեմն բավականաչափ ադեկվատ չեք՝ որոշման ճիշտ կամ սխալ լինելը գնահատելու համար:

  2. Քրիստափոր says:

    Շատ հետաքրքիր է հարգարժան Սարգիս Զեյթունյանը ինչ մասնագիտություն ունի և Արցախի որ մասում է ԶԵՆՔԸ ձեռքին պաշտպանել մեր Հայրենիքը․․․

    • Սարգիս Զեյթունյան says:

      Հարգելի՛ Քրիստափոր, չգիտեմ, կկարդաք, թե՝ ոչ: Գրում եմ՝ անպատասխան չթողնելու և, թերևս ավելի շատ՝ խղճիս հանգստության համար:
      Ես դասախոս եմ, դասավանդում եմ Երևանի համալսարաններից մեկում: 90-ին զենքը ձեռքս՝ կարճ ժամանակով պաշտպանել եմ մեր հայրենիքը Նախիջևանի սահմանին: Հիմա տարիքս այն չէ, որ օգուտ տամ: Այսքանը՝ Ձեր հարցերին պատասխանած լինելու համար, թեև բացարձակ անկարևոր եմ համարում ով լինելս այստեղ ներկայացնելը:
      Հիմա այն, ինչ կարևոր եմ համարում: Ամեն մեկս ընտրում է իր մասնագիտությունը ու դրանով իսկ՝ պատասխանատվության իր ձևն ու չափը: Գլխավոր շտաբի պետի պատասխանատվության բաժինն անհամեմատելի է իմի հետ. նա պատասխանատու է ՀՀ անվտանգության և դրա հետ՝ յուրաքանչյուր քաղաքացու, այդ թվում՝ նաև իմ անվտանգության համար: Բայց դա իր գիտակցված ընտրությունն է: Արձանագրված պարտության համար նա ուղղակի պատասխանատվություն կրող մի քանի անձանցից է:
      Որոշման ճիշտ կամ սխալ լինելու մասին. շախմատային պարտիան, ինչին պատերազմը շատ է նման, կարելի է բաժանել նախապատրաստական փուլի, սկզբնախաղի, միջնախաղի և վերջնախաղի: Եթե սխալվես առաջին երկուսում, դեռ կարող ես ուղղել սխալներդ ինչ-որ հանճարեղ տակտիկական մտահղացման օգնությամբ: Միջնախաղում և վերջնախաղում էլ հնարավոր է, բայց ավելի ու ավելի քիչ հավանական: Բայց կան սխալներ, որոնց պատճառով խաղն անվերադարձ տանուլ ես տվել. միակ հարցը մնում է, թե երբ կհանձնվես: Մեր դեպքում այդ ճակատագրական սխալը կամ դրանց շարքն արդեն առկա էր: Նույնիսկ եթե այս որոշումը ճիշտ էր (չեմ էլ քննարկում այն ընդունելու ձևը), ապա ճիշտ էր միայն այդ պահին: Վերջնական արդյունքը՝ պարտությունը, պատասխանատվություն է ենթադրում:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30