Լրահոս
Օրվա լրահոսը

Բազմաթիվ զինվորներ այժմ ապաքինման փուլում են և ձեր արյունատվության կարիքն ունեն. անհրաժեշտ են արյան բոլոր խմբերը

Նոյեմբեր 11,2020 14:07 Share

Սիրելի հայրենակիցներ, բազմաթիվ վիրավոր զինվորներ այժմ ապաքինման փուլում են և Ձեր արյունատվության կարիքն ունեն:

Անհրաժեշտ է գիտակցել, որ անկախ ստեղծված իրավիճակից, անկախ մեր բոլորի տրամադրությունից՝ պետք է շարունակել նույն եռանդով ու պատրաստակամությամբ ներկայանալ արյունատվության. Ձեր արյունը կյանքեր է փրկում:

Անհրաժեշտ ու կարևոր են արյան բոլոր խմբերն առանց բացառության:

Խնդրում ենք ներկայանալ Արյունաբանական կենտրոնի Արյան բանկ՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 09:00-ից 13:00:

Մոտենալ անձը հաստատող փաստաթղթով:
Հեռ. 010-28-38-23

Արյունատվության հակացուցումներին կարող եք ծանոթանալ մեր կայքում:

Առողջապահության նախարարության պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30