Լրահոս
Օրվա լրահոսը

Անցակետերից երկուսը կտեղակայվեն Հայաստանի և Նախիջևանի սահմանին՝ Երասխում և Պարույր Սևակում, երկուսը՝ Հայաստանի և Իրանի սահմանին՝ Մեղրիում և Սղերթում, իսկ 5-րդը՝ Տեղ բնակավայրում

Նոյեմբեր 13,2020 21:55 Share

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայությունը Հայաստանի սահմանին կտեղակայի 5 լրացուցիչ սահմանային անցակետ: Այս մասին, ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, հայտարարել է Ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը:

Բորտնիկովը հայտնել է, որ անցակետերից երկուսը կտեղակայվեն Հայաստանի և Նախիջևանի սահմանին՝ Երասխում և Պարույր Սևակում, երկուսը՝ Հայաստանի և Իրանի սահմանին՝ Մեղրիում և Սղերթում, իսկ 5-րդը՝ Տեղ բնակավայրում:

Նա հիշեցրել է, որ անհրաժեշտ բոլոր միջոցառումներն իրականացվել են Հայաստանի սահմանային ծառայությունների հետ համաձայնեցված: «Մենք կապի մեջ ենք նաև ադրբեջանցի սահմանապահների հետ, հաստատել ենք անհրաժեշտ կապերը, փոխանակվում ենք տեղեկատվությամբ: Սահմանապահները ծառայություն են իրականացնում պետական սահմանի պահպանության ռեժիմով»,- ասել է Բորտնիկովը:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել