Լրահոս
Օրվա լրահոսը

Շարքից հանել են հակառակորդի 7 տանկ, ոչնչացրել 3 ԱԹՍ. ճանաչենք մեր հերոսներին. Շուշան Ստեփանյան

Նոյեմբեր 19,2020 16:26

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան գրառումը

Ճանաչենք մեր հերոսներին

Հակաօդայիններ, ավագ լեյտենանտ Ռուբեն Սերյոժայի Խաչատրյանը, ավագ լեյտենանտ Թաթուլ Կամոյի Բաբայանն ու սերժանտ-պայմանագրային Կարեն Արթուրի Գրիգորյանը, գրագետ ու ներդաշնակ գործողությունների շնորհիվ, հոկտեմբերի 19-ին ոչնչացրել են հակառակորդի 3 անօդաչու թռչող սարք:

Թշնամական 1 տանկ ոչնչացրել է սերժանտ Արտիկ Ալեքսանի Լալայանը: Իսկ մայոր Հակոբ Ռուդիկի Պողոսյանը շարքից հանել է հակառակորդի 7 տանկ:

Տեսադիտարկման համակարգի տեղադրման ու մարտական պայմաններում աշխատանքի ապահովման, կապի տարբեր միջոցների անխափան ու ներդաշնակ ապահովումն իրականացնելիս անձնական արիության, բարոյակամային բարձր որակներ ու մասնագիտական պատրաստության բարձր մակարդակ են դրսևորել կապավորներ, ավագ լեյտենանտ Գեղամ Արարատի Մուսայելյանը, ենթասպա Հրանտ Սամվելի Բալասանյանը, սերժանտ-պայմանագրայիններ Կարեն Արմենի Սևիյանը, Քաջիկ Արթուրի Վանյանը, շարքային-պայմանագրային Սամվել Սերգեյի Խաչատրյանը, կապիտան Արամ Նիկոլայի Մանգասարյանը, ավագ լեյտենանտ Ռենալդ Մարտինի Կասպարյանը, ավագ լեյտենանտ Նորայր Մանվելի Հայրապետյանը, կապիտան Գագիկ Սլավի Մարտիրոսյանը, լեյտենանտ Նվեր Վաչագանի Խաչատրյանը:

Պատերազմական օրերի ամբողջ ընթացքում մարտական գործողություններ վարող ստորաբաժանումների թիկունքային ապահովումը կազմակերպելու գործընթացում աչքի են ընկել կապիտան Արթուր Էդվարդի Մուսայելյանը, մայոր Արմեն Էդուարդի Այդինյանը, մայոր Իգոր Ռոմանի Բալայանը, ավագ ենթասպա Արմեն Զորիկի Հարությունյանը, պահեստազորի կրտսեր սերժանտ Անդրեյ Վլադիմիրի Զաքարյանը, ավագ ենթասպա Արմեն Ռոբերտի Հակոբյանը:

Փառք մեր հերոսներին:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30