Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ բնակչությունը երեք ընտրություն ունի». Արթուր Դանիելյան

Նոյեմբեր 22,2020 12:25

«Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանն այսօր ազատ արձակվեց: Հիշեցնենք, որ դատարանը երեկ ավարտել էր նրա ձերբակալման դեմ բողոքի քննությունը: Արթուր Դանիելյանը ձերբակալվել էր քրեական օրենսգրքի 225.1 հոդվածի 1-ին մասով (օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելը եւ անցկացնելը, որի համար նախատեսվում է պատիժ` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ կալանք՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով):

«Անգամ ժամանակավոր բանտարկությունից ազատվելիս են հատուկ վերաբերմունք ստանում «Ադեկվադի» ներկայացուցիչները: Դեռեւս որեւէ կերպ չեմ կարող մեկնաբանել, որովհետեւ տեղեկատվական հոսքից դուրս եմ եղել, առանձնապես տեղյակ չեմ, թե ինչ է կատարվել իմ ձերբակալությունից հետո: Ինչ-որ բան ինձ հուշում է, որ նորից այստեղ ենք հայտնվելու: ՀՀ բնակչությունը երեք ընտրություն ունի՝ կամ պետք է այնպես անի, որ ճանաչվի Արցախի անկախությունը, կամ ինձ պետք է բանտարկեն, կամ ինձ ֆիզիկապես պետք է ոչնչացնեն: Թող ընտրի այդ երեքից մեկը»,-հայտարարեց Արթուր Դանիելյանը՝ դուրս գալով ձերբակալվածների պահման վայրից:

Նրա շահերի պաշտպան, փաստաբան Տիգրան Աթանեսյանն էլ նշեց. «Տարօրինակ է այն հանգամանքը, որ դատավորը 16 ժամ գտնվել է խորհրդակցական սենյակում: Համոզված եմ, որ դա հատուկ է արվել՝ ցույց տալու համար, որ Արթուրին երկար պահեցին: Զավեշտալի է, որ անգամ կայացված որոշումը չէին կատարում ձեւակերպման պատճառով: Այսքան սպասեցինք, որ քննիչն իր գրությամբ ազատի Արթուրին: Դատավոր Մելիքսեթյանին շնորհակալություն: Նա է քննելու Ալեն Սիմոնյանի հետ կապված հայտնի գործը: Հասկացանք, որ այդ գործը հատուկ է մակագրվել այդ դատավորին: Ինքնաբացարկ ենք հայտնվելու, որովհետեւ այդ գործի ելքը սրանով արդեն պարզ է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30