Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Ավետիսը դիմել է Հանրային խորհրդին՝ աջակցելու իրեն Շուշիի թանգարանից արվեստի գործերը Հայաստան տեղափոխելու հարցում

Նոյեմբեր 24,2020 15:26 Share

Իտալահայ քանդակագործ Վիգեն Ավետիսը դիմել է ՀՀ Հանրային խորհրդին՝ աջակցելու իրեն Շուշիի թանգարանից դուրս բերել և Հայաստանի Հանրապետության տարածք տեղափոխել արվեստի բազմաթիվ գործեր, որոնք նշանակալի ժառանգության մաս են կազմում:

Հանրային խորհրդի արտահերթ նիստի ընթացքում հարցը քննարկելուց հետո որոշում է կայացվել ստեղծել աշխատանքային խումբ՝ Վիգեն Ավետիսի ղեկավարմամբ, և լիազորել նրան հանդես գալ Հանրային խորհրդի անունից, որպեսզի հնարավորինս սեղմ ժամկետներում հնարավոր լինի քայլեր ձեռնարկել հարցի լուծման ուղղությամբ:

ՀՀ Հանրային խորհուրդ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել