Լրահոս
Օրվա լրահոսը

Չորս նոր թաքստոցներ Տավուշի սահմանապահ չորս գյուղերում

Նոյեմբեր 26,2020 20:15

Տավուշի մարզի չորս սահմանապահ գյուղում նոր թաքստոցներ են կառուցվել։

Aravot.am- ի հետ զրույցում «Պահապան» հիմնադրամի տնօրեն Ինգա Հարությունյանը նշեց, որ թաքստոցների կառուցումը սկսվել էր սեպտեմբեր ամսվա սկզբին և մոտ օրերս կհանձնվի շահագործման։

«Մեր հիմնադրամը 2016 թվականից սկսած Տավուշի մարզի բոլոր սահմանապահ գյուղերում թաքստոցներ է կառուցում և նորոգում։ Մինչև հուլիսյան սահմանային բախումները մենք զբաղված էին գյուղերի  դպրոցների ու մանկապարտեզների տարածքում թաքստոց պատրաստելով, իսկ հուլիսյան դեպքերից հետո, երբ Տավուշում սահմանային բախումների արդյունքում վնասվեցին մարզի չորս սահմանապահ գյուղերը, մենք Տավուշի մարզպետարանի հետ համատեղ հայտարարեցինք դրամահավաք և արդյունքում հավաքված գումարով «Պահապան» հիմնադրամը վնասված չորս սահմանապահ գյուղերի ներսում չորս թաքստոց պատրաստեց»,- նշել է Հարությունյանը։

Հիմնադրամի տնօրենի խոսքով, դրամահավաքի շնորհիվ շուտով սկսվելու են նաև Տավուշի մարզի սահմանապահ գյուղերում ջրամատակարարման խնդիրների լուծումը.

«Դրամահավաքը նպատակ ուներ նաև լուծելու Տավուշի սահմանապահ գյուղերի ոռոգման և խմելու ջրի հարցը ու այժմ մենք պատրաստվում են այդ աշխատանքները սկսել»։

Սաթենիկ Հովսեփյան

Լուսանկարը՝ Տավուշի մարզպետարանի կայքից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30