Լրահոս
Օրվա լրահոսը

«Նիկո՛լ, դու ոչ թե ասֆալտին փռող ես, այլ ասֆալտ փռող ես». Արթուր Վանեցյան

Դեկտեմբեր 05,2020 16:55

Այսօր «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով կազմակերպված հանրահավաքին քաղաքական դիակ անվանեց կառավարության ղեկավարին. «Այդ աթոռը զբաղեցնող մարդը քաղաքականապես մահացել է ու այլեւս երբեք կյանքի նշույլներ չի կարողանա ցույց տալ: Արդյոք բարոյական մա՞րդ էր քաղաքական դիակը: Ո՛չ: Քաղաքական դիակը պարզապես մի ֆեյք էր: Պետության քանդման ու նաեւ պատերազմում պարտության գործում մեծագույն դեր է ունեցել ու դեռ շարունակում է կեղծ իրականությունը՝ ֆեյսբուքյան իրականությունը: Նիկոլ Փաշինյանը հետեւողականորեն քանդել է իրական պետությունը, դրա փոխարեն կառուցել է վիրտուալ Հայաստան: Հանգուցյալը ուղղակի ֆեյք էր: Մեզանում ընդունված է հանգուցյալի մասին ասել կա՛մ լավը, կա՛մ ոչինչ: Բայց քանի որ նեխող դին քերելով չենք կարողանում պոկել սոսնձված աթոռից, դեռ մի քիչ էլ գործ ունենք անելու: Հետո ես ինձ համար կորդեգրեմ ոչնչի ճանապարհը: Քաղաքական դիակը շարքային ստախոս է: Նա ստում է ամեն օր, ամենուր, ամեն առիթով կամ անառիթ: Նա այնքան է ստել, որ ինքը խճճվել է իր ստերի մեջ: Շարունակենք հասկանալ՝ արդյոք բարոյական մա՞րդ էր քաղաքական դիակը: Նա անկարող է, տգետ է, անհավասարակշիռ»:

Վանեցյանն ասաց, որ պատերազմում մեր խայտառակ պարտության պատճառներից մեկը հայ-ռուսական խայտառակ հարաբերություններն են: Փաշինյանը փչացրել է ՀՀ հարաբերությունները բոլոր երկրների, աշխարհաքաղաքական կենտրոնների հետ:

Դիմելով Փաշինյանին՝ Վանեցյանն ասաց. «Նիկո՛լ, դու ոչ թե ասֆալտին փռող ես, այլ ասֆալտ փռող ես… Նիկո՛լ, դու թալանչի ես»:

Վերջում Վանեցյանը պատմեց իր հրաժարականի դրդապատճառների մասին: Նա ասաց, որ ոգեւորված է եղել փոփոխություններով, սակայն հետո, երբ հասկացել է վտանգը, հրաժարական է տվել. «Հեշտ չի եղել ընդունել սեփական սխալը, կամ պարտված լինելը: Ժողովրդի մեծ մասի համար դժվար է գիտակցել, որ 2,5 տարի առաջ սխալ որոշում է կայացրել: Այո, դժվար է, բայց այլ ճանապարհ չկա: Կործանումից դեպի զարգացում տանող ճանապարհը պետք է սկսենք սեփական սխալների գիտակցումից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Լուսանկարները՝ հեղինակի և Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031