Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Մանուկյանը հանդիպել է քաղաքագետների, ռազմական և մեդիա փորձագետների հետ

Դեկտեմբեր 07,2020 23:54

Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր հանդիպել է մեկ տասնյակից ավելի քաղաքագետների, ռազմական և մեդիա  փորձագետների հետ։

Հայաստանի և հայ ժողովրդի անվտանգությունից մինչև սոցիալ-տնտեսական ծանր իրավիճակ, ներքաղաքական ճգնաժամ, հասարակական լարվածություն, անգամ սոցիալական ցանցերում անվերահսկելի տեղեկատվական և քարոզչական գրոհներ կամ այլ կերպ ասած՝ ֆեյքային պատերազմներ․ ահա այս հարցերի շուրջ է ծավալվել  բաց և անկեղծ զրույց Վազգեն Մանուկյանի հետ։

Հանդիպման մասնակիցներն իրենց հուզող հարցերն են ներկայացրել Շարժման վարչապետի թեկնածուին, լսել նրա տեսակետներն ու պատկերացումները ծանրագույն այս ժամանակաշրջանում ստեղծված խնդիրները հաղթահարելու հնարավորությունների, մեր պետության ապագայի վերաբերյալ, առաջարկել նոր գաղափարներ ու լուծումներ։

Վազգեն Մանուկյանի հետ այս ձևաչափով հանդիպումները շարունակական են լինելու։

Հայրենիքի փրկության շարժում

Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանն այսօր հանդիպել է մեկ տասնյակից ավելի քաղաքագետների,...

Posted by Հայրենիքի Փրկության Շարժում on 2020 թ. դեկտեմբերի 7, երկուշաբթի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031