Լրահոս
Օրվա լրահոսը

Օր առաջ պետք է դուրս գանք այս կործանարար ոլորապտույտից. Կարեն Հովհաննիսյան

Հունվար 02,2021 14:33

Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը

Ադրբեջանի բռնապետի ճառերում արդեն ակնհայտ է հաղթանակը պահելու տագնապը։

Նրա խոսքում կան շեշտադրումներ, որոնք միգուցե առաջին հայացքից այդքան էլ կարևոր չեն, սակայն շատ լուրջ մեսիջներ են պարունակում իր հասարակության համար։

Նա թաքնված տողատակերով հասկացնում է, որ պատերազմը դեռ չի ավարտվել, և քանի որ իրենք հաղթող կողմ են, ուստի հիմա պետք է նաև հոգեբանորեն ջախջախել թշնամուն, այսինքն` մեզ։ Ի դեպ, նա գոհ է այդ հոգեբանական պատերազմից, քանի որ, ըստ իրեն, ընդգրկված են լավագույն մասնագետները։

Հոգեբանական պատերազմի մաս են կազմում հեռանկարային ծրագրերի հանրայնացումը, որոնք կապված են գրաված հողերի հետ, ինչպես նաև ՀՀ-ի նկատմամբ տարածքային ակնկալիքների վերաբերյալ թեզերի շրջանառությունը։

Մենք, վերջ ի վերջո, պետք է գիտակցենք, որ գործ ունենք շատ լավ պատրաստված թշնամու հետ, որը ունի ինչպես բացահայտ աջակիցներ, այնպես էլ բիզնես շահերով հետաքրքրված ոչ բացահայտ աջակիցներ։

Այո, մենք թեկուզ երկու ամիս անց, դեռևս գտնվում ենք հոգեբանական շատ ծանր վիճակում և փոխանակ այդ վիճակից դուրս գալուն, ամեն օր նոր ազգադավ իրողություններին բախվելով, ավելի ենք ընկղմվում կործանարար հոգեկան անկման մեջ։

Այս առումով մեր իշխանությունը մատը մատին չի տալիս, ավելին, հասկացնում է, որ պետք է համակերպվել պարտվողի հոգեբանության հետ և հաղթող կողմն ինչ ուզում է, պարտավոր ենք անել։

Մենք օր առաջ պետք է դուրս գանք այս կործանարար ոլորապտույտի մեջից․․․

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031