Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Թրամփը 3 ամսով երկարաձգում է վիզային սահմանափակումները. «Ամերիկայի ձայն»

Հունվար 02,2021 23:23

«Ամերիկայի ձայն». Նախագահ Դոնալդ Թրամփը երկարաձգել է ներգաղթի և աշխատանքային վիզաների մի շարք կատեգորիաների ժամանակավոր արգելքը: Այսպիսով, Ջո Բայդենի նախագահության ստանձնման պահին այս սահմանափակումները կշարունակեն ուժի մեջ մնալ:

Նոր նախագահի երդմնակալությունից 20 օր առաջ Թրամփը ստորագրեց հրամանագիր եռամսյա ժամկետով երկարաձգելու վիզային սահմանափակումները, որոնք ներդրվել էին ապրիլին և ընդլայնվել հունիսին:

Սկզբում արգելքը տարածվում էր հավանական ներգաղթյալների որոշ կատեգորիաների վրա, այնուհետև այն սկսեց ազդել ժամանակավոր աշխատանքի մի քանի ծրագրերի վրա ևս:

Թրամփն ասել է, որ սահմանափակումներն անհրաժեշտ են կորոնավիրուսային համաճարակի պատճառով տնտեսական անկման պայմաններում աշխատատեղերի հասանելիությունը քաղաքացիների համար առաջնային դարձնելու նպատակով:

«COVID-19- ի ազդեցությունն ԱՄՆ աշխատաշուկայի և հասարակության առողջության վրա շարունակում է մտահոգիչ մնալ», – հինգշաբթի օրը հայտարարել է Թրամփը` անդրադառնալով գործազրկության մակարդակին, բիզնեսի վրա համաճարակի ունեցած ազդեցությանը և համավարակի աճող դեպքերին:

Թրամփի հրամանագրով պահպանվում է վիզաների վիճակախաղի ժամանակավոր արգելքը: Կասեցվել են նաև ԱՄՆ-ում աշխատելու որոշ ժամանակավոր վիզաների տեսակները, այդ թվում ` H-1B ծրագիրը, որը նախատեսված է տեխնոլոգիական ոլորտի համար, և H-2B վիզաները՝ սեզոնային աշխատողների համար ոչ գյուղատնտեսական ոլորտներում:

Ժամանակավորապես չեն տրամադրվում նաև այլ տեսակի վիզաներ, ներառյալ J-1 սպասարկման ոլորտի համար, H-1B և H-2B վիզայի տեսակներ ունեցողների ամուսինների համար, ինչպես նաև կորպորատիվ L տեսակի վիզան՝ համապատասխան աշխատակիցներին ԱՄՆ տեղափոխելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031