Լրահոս
Օրվա լրահոսը

Անահիտ Ավանեսյանը շեշտել է վերականգնողական բուժման բարելավման անհրաժեշտությունը զինվորների և քաղաքացիական անձանց շրջանում

Հունվար 26,2021 14:08

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի գլխավորած պատվիրակությանը:

Հյուրերը` Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի գրասենյակի ղեկավար Դնիս Սումփֆը, Համագործակցության և զարգացման ֆինանսների գծով խորհրդական Արևիկ Անափիոսյանը և ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Եգոր Զայցևը նախարարի հետ քննարկել են ՄԱԿ-ի կառույցների հետ առողջապահության բնագավառում համագործակցության, ինչպես նաև հետագա անելիքների վերաբերյալ հարցերը:

«Շնորհակալ ենք կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում մինչ օրս տրամադրված օգնությունների համար, որոնք հասցեական կիրառություն են ստացել: Բարձր ենք գնահատում համատեղ աշխատանքներն ու փոխգործակցության նոր հնարավորությունները», – ասել է Անահիտ Ավանեսյանը:

Շոմբի Շարփն անդրադարձել է նաև պատերազմին և դրա հետևանքով առաջացած խնդիրների լուծմանը, ինչպես նաև կարևորել Հայաստանում համընդհանուր առողջապահական ապահովագրության ներդրմանն ուղղված աշխատանքները` հաշվի առնելով, որ այն կարող է ապահովել առողջության խթանումից մինչև կանխարգելում, բուժում, վերականգնում և պալիատիվ խնամք:

Շարունակելով Շոմբի Շարփի միտքը` Անահիտ Ավանեսյանը շեշտել է վերականգնողական բուժման բարելավման անհրաժեշտությունը զինվորների և քաղաքացիական անձանց շրջանում` հույս հայտնելով, որ համատեղ ուժերով հարցին լուծում կտրվի:

Կողմերը քննարկել են նաև կորոնավիրուսային հիվանդության պատվաստանյութերի ընտրության վերաբերյալ հարցեր:

Ամփոփելով հանդիպումը` մասնակիցները փաստել են, որ կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում առողջապահական ոլորտում բազմաթիվ բարեփոխումներ են կատարվել, և նախկինում սկսված ծրագրերը պետք է ավարտին հասցնել:

ՀՀ ԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031