Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ԱԻ պետական ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի կենսագրականը

Հունվար 27,2021 23:07

ԱՀ նախագահի հրամանագրով՝ ԱՀ փ/ծ գնդապետ Մեխակ Ալեքսեյի Արզումանյանը նշանակվել է ներքին գործերի նախարարության համակարգում գործող ԱԻ պետական ծառայության տնօրեն:

ՄԵԽԱԿ ԱԼԵՔՍԵՅԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Կենսագրական տվյալներ.

ծՆՎԵԼ Է 1982թ., հունիսի 19, ք.Ստեփանակերտում:

Կրթություն.

1989-1999թթ. սովորել է ք.Ստեփանակերտի Ե. Չարենցի անվան N7 միջնակարգ դպրոցում:

2002թ. ընդունվել և 2007թ. ավարտել է ԱրՊՀ հումանիտար ֆակուլտետի հեռակա ուսուցման ՆԶՊ և ֆիզկուլտուրայի բաժինը:

2008-2010թթ. սովորել է ՌԴ ԱԻՆ քաղպաշտպանության ակադեմիայում:

Ծառայությունը ԱՀ ՊԲ-ում.

2000-2002թթ ժամկետային պարտադիր ծառայության է անցել ՊԲ շարքերում:

Աշխատանքային գործունեություն.

2003թ. աշխատանքի է անցել ԱՀ ԱԻՊԾ-ում (նախկինում՝ ԱԻՎ), որպես փրկարար:

2005թ. նշանակվել է ջոկի հրամանատար: 2010-ին՝ խմբի հրամանատար:

2011թ. նշանակվել է Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հրամանատար:

2020թ. հունիսի 2-ին նշանակվել է փրկարար ուժերի վարչության պետ: Նույն թվականի դեկտեմբերի 1-ին՝ ԱԻՊԾ տնօրենի հրամանագրով, նշանակվել է տնօրենի տեղակալ:

2021թ. ԱՀ նախագահի հրամանագրի համաձայն նշանակվել է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ տնօրեն:

Ծառայողական կոչումը.

Գնդապետ

Անձնական տվյալներ.

Ընտանեկան դրությունը՝ ամուսնացած, ունի երկու զավակ:

Պետական պարգևներ.

2012թ. պարգևատրվել է «Լավագույն հրշեջ փրկարար» մեդալով:

2014թ. ԱՀ վարչապետի կողմից պարգևատրվել է  «Վարչապետի հուշամեդալ»-ով:

2016թ. ԱՀ նախագահի կողմից, մասնագիտական տոնի կապակցությամբ, պարգևատրվել է «Երախտագիտություն» մեդալով:

2016թ. ՀՀ ՊՆ կոմից պարգևատրվել է  «Մարշալ Բաղրամյան» մեդալով:

2017թ. ԱՀ ԱԻՊԾ տնօրենի կողմից պարգևատրվել է  «Անվեհեր փրկարար» գերատեսչական մեդալով:

2020թ. ԱՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է  «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031