Լրահոս
Օրվա լրահոսը

Ռոմանոս Պետրոսյանի՝ Կոտայքի դպրոցների կառավարման խորհուրդներում յուրայիններին նշանակելու մեր ահազանգից հետո, դպրոցի նախկին տնօրենը, փոխտնօրենը ոստիկանություն են հրավիրվել. «Ազգային օրակարգ»

Փետրվար 04,2021 14:48

Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի՝ Կոտայքի դպրոցների կառավարման խորհուրդներում յուրայիններին նշանակելու մեր ահազանգից հետո, Աբովյան քաղաքի Խ. Աբովյանի անվան դպրոցի նախկին տնօրեն Մետաքսյա Բաբայանը հրավիրվել է ոստիկանության Կոտայքի բաժին:

Բաժին է հրավիրվել նաև փոխտնօրեն` Արմեն Ավագյանը, նաև տնտեսվար Ն. Քամալյանը և Թ. Մելքոնյանը:

Հիշեցնենք, որ դպրոցի կոլեկտիվը եւ աշակերտական կազմը արդեն տեւական ժամանակ պայքարում են Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի կադրային քաղաքականության դեմ:

Տնօրենի վերջին «ընտրության» արդյունքում, «հաղթել» է մարզպետի կնոջ, եղբոր կնոջ եւ կնոջ քրոջ հովանավորյալ թեկնածուն:

Երեկվանից դպրոցի կոլեկտիվը դասադուլ եւ գործադուլ է անում:

«Ազգային օրակարգ» կուսակցության հանրային կապերի թիմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728