Լրահոս
Օրվա լրահոսը

Բացի մշտական բնակչության թվաքանակի ավելանալուց, աճել է նաեւ ծնվածների թիվը. «Ժողովուրդ»

Փետրվար 12,2021 10:52

Հայաստանի մշտական բնակչության թվաքանակը ավելացել է: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ այս տարվա հունվարի 1-ի դրությամբ մեր հանրապետության մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 մլն 964 հազար 100, իսկ, ահա, նախորդ տարվա հունվարի 1-ի դրությամբ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2 մլն 959 հազար 700:

Ստացվում է, որ մեկ տարվա ընթացքում բնակչության թվաքանակը ավելացել է 4400-ով: Սակայն սրան մասնագետներն ունեն իրենց բացատրությունը. բանն այն է, որ արտագնա աշխատանքի մեկնած եւ 2019-ին ՀՀ վերադարձած մեր քաղաքացիները 2020 թվականին կորոնավիրուսի պատճառով չեն կարողացել երկրից դուրս գալ, եւ այս պատճառով է, որ բնակչության թվաքանակը, պաշտոնական տվյալներով, ավելացել։

Բացի մշտական բնակչության թվաքանակի ավելանալուց, աճել է նաեւ ծնվածների թիվը. եթե 2018 թվականին ծնվածների թիվը կազմել է 36574, ապա 2019-ին՝ 36041, 2020-ին՝ 36448, այսինքն՝ ծնվածները 407-ով ավելացել են: Մյուս կարեւոր ցուցանիշը այն է, որ մահացածների թիվը մեկ տարվա ընթացքում ավելացել է 9185-ով:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728