Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ պաշտպանության նախարարը Իրանի դեսպանին ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը

Փետրվար 22,2021 17:55

Փետրվարի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիի հետ:

ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-իրանական բազմակողմ համագործակցությանը վերաբերող, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև տարածաշրջանային խնդիրներին ու գործընթացներին առնչվող հարցերի:
ՀՀ ՊՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728