Լրահոս
Օրվա լրահոսը

Իգոր Սարգսյանը՝ ոստիկանապետին․ Վահե Ղազարյան, պետականությունը վեր դասի, դուք չեք տեսնո՞ւմ, որ ամեն ինչ քանդում է

Փետրվար 27,2021 17:07

«Հենց առաջին օրվանից զգացվում էր, որ այս իշխանությունը խաբում է եւ քայլ առ քայլ ծախում է մեր հայրենիքը: Սխալ ինֆորմացիայով, ոչ ճիշտ կազմակերպելով, թյուրիմացության մեջ գցելով»,-այսօր Բաղրամյան պողոտայում կազմակերպված հանրահավաքի ժամանակ ասաց «Դաշնակցություն կամավորական շարժում» հասարակական կազմակերպության խորհրդի անդամ Իգոր Սարգսյանը:

Նրա խոսքով, մարդկանց մարտի դաշտ էր տանում առանց հրամատարական կազմի եւ նրանք չգիտեին՝ ինչ անել. «Այնտեղ, որտեղ կազմակերպվեց պաշտպանությունը, այնտեղ կասեցվեց թշնամին, ծանրագույն զոհերի գնով, բայց՝ կասեցվեց: Այնտեղ, որտեղ խաբեցին, մեր զավակներին տարան կոտորման: Հինգ հազար զավակ, դեռ ընտանիք չկազմած, սերունդ չտված: Հինգ հազար աղջիկ մնացին մենակ: Այսօր այդ նույն դավաճանները հերթական քայլով ուզում են բանակը քանդել, որը մեր ազգի, պետականության միակ երաշխավորն է: Թույլ չե՛նք տա»:

Իգոր Սարգսյանը, դիմելով Օնիկ Գասպարյանին, ասաց՝ մենք քո կողքին ենք: ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանին էլ դիմելով՝ ասաց. «Իմ մարտական ընկեր, վստահ եղիր՝ մենք քո կողքին ենք: Ինչպես ժամանակին, երեսուն տարի առաջ ուս ուսի արյուն թափեցինք, ընկերներ զոհվեցին, բայց կանգնեցինք, եւ այսօր էլ կանգնած ենք քո կողքին»:

Ապա դիմեց Ազգային անվտանգության սպաներին, ոստիկանապետին՝ ասելով. «Վահե Ղազարյան, ես քեզ շատ եմ հարգել եւ հարգում եմ մինչեւ հիմա: Դու պետական մտածելակերպ ունեցող մարդ ես, խնդրում եմ ազգդ, պետականությունդ վեր դասի, կանգնեք ժողովրդի կողքին: Դուք չե՞ք տեսնում, որ քանդում է ամեն ինչ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728