Լրահոս
Օրվա լրահոսը

«Տպավորված եմ Քիմ Քարդաշյանով». հայ աստղին համակրելու համար ևս մի թրքուհի է հայտնվել քննադատության թիրախում

Մարտ 01,2021 15:30

Ermenihaber. Թուրք հայտնի դերասանուհի Հազալ Քայան թուրքական թվային հարթակներից մեկում հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ իր աշխարհայացքը ազդեցություն է կրել ամերիկյան ռեալիթի շոուների հայ աստղ Քիմ Քարդաշյանից:

Քայան պատմել է Քարդաշյանի և նրա ընտանիքի նկատմամբ ունեցած իր հատուկ հետաքրքրասիրության մասին: Նշել է, որ երբ անգլերեն սովորելու համար մեկնել է Միացյալ նահանգներ, սկսել է հետևել Քարդաշյանի ընտանիքին:

«Հիշում եմ, որ մի հաղորդման ժամանակ Քրիս Ջեները (Քիմի մայրը-խմբ.) ասել էր. «Քիմը մեզնից ամենախելացին է: Twitter-ում նրան քարկոծում են, սակայն իր համար միևնույն է: Մենք կատաղում ենք, ինքը մեզ հանգստացնում է»»,- պատմել է դերասանուհին և հավելել, որ իրեն հատկապես տպավորել է Քիմի ինքնատիրապետումն ու կազմակերպվածությունը:

Այս խոսքերից հետո թուրքական մամուլում և սոցցանցերում թուրք դերասանուհու հասցեին վիրավորանք և զրպարտանք պարունակող բազմաթիվ գրառումներ և մեկնաբանություններ են հայտնվել: Շատերը Քայային վիրավորում են զուտ այն պատճառով, որ նա խոստովանում է հայ աստղից ազդեցություն կրելու փաստը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031