Լրահոս
Օրվա լրահոսը

Տարածվող լուրերը, որ Ազատամուտի տարածքներից անցնելու են Ադրբեջանին, իրականության հետ բացարձակ առնչություն չունեն. համայնքապետարան

Մարտ 07,2021 22:40 Share

Հարգելի՛ հայրենակիցներ,

Վերջին ժամերի ընթացքում համացանցում հայտնի տարբեր խմբավորումների կողմից լուրեր են տարածվում՝ Ազատամուտի սահմանների շուրջ լարվածություն առաջացնող։

Ազատամուտի համայնքապետարանը պաշտոնապես հայտարարում է, որ տարածվող լուրերն առ այն, որ Ազատամուտի տարածքներից անցնելու են Ադրբեջանին, իրականության հետ բացարձակ առնչություն չունեն։

Ազատամուտի համայնքապետարանը հորդորում է ստահոդ լուրեր տարածողներին՝ մի՛ ներքաշեք Ազատամուտն ու ազատամուտցուն ձեր նեղմիտ քաղաքական խարդավանքների մեջ։ Ազատամուտը մշտապես գտնվել ու գտնվելու է պետական ուշադրության ներքո։

ԱԶԱՏԱՄՈՒՏ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել