Լրահոս
Օրվա լրահոսը

Մինչև 1960-ականները դեռևս պահպանվել էին Շուշիի հայկական թաղամասերի ավերակները. Ավետիք Իշխանյան

Մարտ 09,2021 12:23

Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի ֆեյսբուքյան գրառումը

ՇՈՒՇԻԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՂԱՄԱՍԻ ԱՎԵՐԱԿՆԵՐԸ

Այսօր հորս՝ Ռաֆայել Իշխանյանի ծննդյան օրն է։ Այդ առիթով հրապարակում եմ 1950-ականների վերջին նրա Արցախ կատարած այցից մի լուսանկար։

Լուսանկարն արված է Շուշիի հայկական թաղամասերից մեկի ավերակների ֆոնին։

1920թ․ թուրք-ադրբեջանական հրոսակների կողմից Շուշիի հայությանը կոտորելուց և քաղաքը հրի տալուց հետո, մինչև 1960-ականները դեռևս պահպանվել էին հայկական թաղամասերի ավերակները։

Սա` ի գիտություն պատմական հիշողությունից և մարդկային արժանապատվությունից զուրկ մանկուրտ պատգամավորներին և դրանց ողորմելի կուռքին, որոնք արդարացնում են ցեղասպանությունը, Շուշին անվանելով «ադրբեջանական քաղաք»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031