Լրահոս
Օրվա լրահոսը

34-ամյա գյումրեցի երիտասարդը ձերբակալվեց․ նա կասկածվում է իր հարևան տաքսու վարորդին սպանելու մեջ

Մարտ 15,2021 19:45

Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ քիչ առաջ ոստիկանների կատարած բացատրական աշխատանքի արդյունքում ոստիկանություն է ներկայացրել հարևանի սպանության մեջ կասկածվող 34-ամյա Հ․ Թ․-ն։

Ըստ դատախազի, ձեռնարկվում են համապատասխան միջոցներ դեպքի հանգամանքները պարզելու, կատարվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ։

Հիշեցնենք, որ այսօր ժամը 14․00-ի սահմաններում Հ․ Թ-ն Գյումրու Մուշ թաղամասում զրույցի է հրավիրել իր հարևանին` 1984 թվականին ծնված Ռ.Մ֊ին ու իր մոտ եղած դանակով ծանր մարմնական վնասվածքներ հասցել նրան։ Հարևանը տեղում մահացել էր։ Նա մարմնական վնասվածքներ էր հասցրել նաև հարևանի կնոջն ու հորաքրոջ որդուն, որոնց տեղափոխել էին Գյումրի բժշկական կենտրոն։

Հ․ Թ․-ն, ըստ էության, վրեժ էր լուծել հարևանից, որը տաքսու վարորդ էր ու այս տարվա հունվարի 30-ին Արագածոտնի մարզում բախվել էր մի մեքենայի, ավտովթարի հետևանքով մահացել էին Հ․Թ-ի հայրն ու եղբայրն են։

Հիշեցնենք, որ կասկածյալ Հ․Թ-ն հաշվառված է Գյումրու հոգեկան առողջության կենտրոնում շիզոֆրենիա-պարանոիդ ախտորոշմամբ։

Կասկածյալը Գյումրիի ոստիկանության «Մուշ» բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազորի եղբայրն է։ Ավտովթարից մահացած օպերլիազորը, մեր տեղեկություններով, ոստիկանների խմբի հետ արցախյան գոյամարտի ժամանակ եղել էր Շուշիի մշակույթի պալատում, որտեղ ռմբակոծությունից զոհվել էին ոստիկաններից շատերը, իսկ նա վիրավորվել էր։ Վերջինս, ըստ մեր տեղեկությունների, հունվարի 30-ին հարևանի մեքենայով իր հոր հետ գնում էր Երևան պրոթեզավորվելու, Արագածոտնի մարզում դժբախտ պատահարի զոհ էր դարձել։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031