Լրահոս
Օրվա լրահոսը

Մրցույթի ժամանակ հրաժարվել էր լողազգեստով ելույթից. ով է «Միսս տիեզերք 2020»-ի հայաստանյան ներկայացուցիչը. «Հայկական ժամանակ»

Մարտ 25,2021 11:55

Այս տարի «Միսս տիեզերք 2020» մրցույթում Հայաստանը կներկայացնի «Միսս աշխարհ Արմենիա 2019» մրցույթի 1-ին վիցե-միսս Մոնիկա Գրիգորյանը: Այս մասին «Հայկական ժամանակը տեղեկացավ «Միսս Արմենիա» համահայկական մշակութային հիմնադրամի նախագահ, «Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս Գլոբ 2009» Գոհար Հարությունյանից: «Մոնիկան վիցե-միսս էր, իրեն արդեն ճանաչում են մրցույթից, բայց դեռեւս այլ մանրամասներ չենք կարող հայտնել, քանի որ ուզում ենք առաջիկայում մամուլի ասուլիսով հանդես գալ: Այդ ժամանակ էլ կպատասխանենք բոլոր հետաքրքրող հարցերին»,- ասաց Գոհար Հարությունյանը:

Մոնիկա Գրիգորյանը Լոռու մարզի Վանաձոր քաղաքից է: Նա 22 տարեկան է:

Նկատենք՝ Մոնիկան «Միսս աշխարհ Արմենիա 2019» հայաստանյան մրցույթին երկրորդ տեղն էր զբաղեցրել, սակայն «Միսս տիեզերք Արմենիա» մրցույթի ժամանակ հրաժարվել էր լողազգեստով ելույթ ունենալ:

Աղունիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031