Լրահոս
Օրվա լրահոսը

Վազգեն Մանուկյանը հիասթափված է թե ինքն իրենից, թե ընդդիմությունից

Մարտ 26,2021 23:00

«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը կարծում է, որ Հայաստանը պատրաստ չէ ներկայիս պայմաններում անցկանցել խորհրդարանական ընտրություններ: Այսօր 6 հեռուստաընկերությունների համար կազմակերպած մամուլի ասուլիսի Վազգեն Մանուկյանը նշել է, որ կտրականապես դեմ է արտահերթ ընտրությունների անցկացմանը՝ նշելով, որ ընտրությունները չեն լուծելու առկա քաղաքական ճգնաժամը:

«Մենք թե՛ մեր, թե՛ մյուս երկրների առաջ խայտառակ կլինենք, որ Նիկոլ Փաշինյանը երկիրը կործանելուց հետո ղեկավարելու է ընտրությունները։ Ավելի լավ է՝ ինքը մի քիչ էլ երկար մնա, մինչեւ որ մենք ուժ հավաքենք՝ իրենց գցենք, քան թե ինքը կառավարի այդ ընտրությունները։ Չեմ խոսում նույնիսկ այն մասին, որ ինքը ընտրությունների ժամանակ տոկոս կհավաքի ու կստացվի, որ ինչ–որ դեպք էր եղավ, երկիրը կործանվեց, բայց իրենք էլի իրենց տոկոսն ունեն։ Եթե ինքը դառնա վարչապետ, դրանից հետո ամբողջ աշխարհը մեզ վրա ծիծաղելու է, դրանից հետո մենք ոչինչ անել չենք կարող։ Դրա համար ես գտնում եմ, որ այն ծրագիրը, որը Հայրենիքի փրկության շարժումն առաջարկեց՝ փոխել վարչապետին, մեկ տարի ժամկետով ժամանակավոր կառավարություն ձեւավորել,  հետո միայն առաջ գնալ, ամենաճիշտ ծրագիրն է։ Դուր չի գալիս վարչապետի թեկնածուն, այսինքն՝ ես, փոխենք, դուր չի գալիս մեկ տարին՝ կարճացնենք կամ երկարացնենք։ Հայրենիքի փրկության շարժումը, եթե արդյունավետ չի աշխատում, ապա եկեք փոխենք այդ ֆորմատը»,– ասել է Վազգեն Մանուկյանը։

Վազգեն Մանուկյանն ասաց, որ հիասթափված է թե ինքն իրենից, և թե ընդդիմությունից, որովհետև կարծում է, որ կարող էին շատ ավելի արդյունավետ աշխատել: «Ժողովուրդը հիասթափված է ընդդիմությունից, որովհետև, բնական է, նա սպասում էր, որ ընդդիմությունը պետք է լուծի խնդիրը: Մյուս կողմից էլ՝ շատ մարդիկ տանը նստած ուզում են, որ ուրիշները հարցը լուծեն: Դա այնքան էլ ճիշտ չէ, բայց դա չի արդարացնում ընդդիմությանը»,- նշեց Մանուկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Մարտ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031