Լրահոս
Օրվա լրահոսը

Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի ռազմարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչներին. «Ռազմինֆո»

Ապրիլ 01,2021 23:03

«Ռազմինֆո».  Ապրիլի 1-ին Ադրբեջան են մեկնել թուրքական ռազմարդյունաբերության ոլորտի տարբեր ներկայացուցիչներ, այդ թվում «Ասելսան» և «Հավելսան» ընկերություններից, Թուրքիայի ռազմարդյունաբերական կոմիտեից, Թուրքիայի ռազմաօդային ուժերից: Ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովին։

Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն։ Նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ադրբեջանական բանակի նորագույն էլեկտրոնային տեխնոլոգիաներով հագեցումը, կապի համակարգերի կարողությունների ընդլայնումը, ինչպես նաև կողմերի միջև առկա համագործակցությունը, դրա զարգացման հեռանկարները և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Ադրբեջանի ՊՆ-ն հանդիպել է Թուրքիայի ռազմարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչներին Ադրբեջանի ՊՆ-ն հանդիպել է Թուրքիայի ռազմարդյունաբերության ոլորտի ներկայացուցիչներին

Թուրքական պատվիրակությունը ղեկավարում է Թուրքիայի ռազմարդյունաբերական կոմիտեի ղեկավարի տեղակալ Մուսթաֆա Մուրաթ Շեքերը։

Նշենք, որ երեկ Ադրբեջան էր մեկնել նաև թուրքական Bayraktar TB2 ԱԹՍ-ներ արտադրող Baykar Savunma ընկերության ղեկավար կազմը, այդ թվում՝ տեխնիկական տնօրեն Սելջուք Բայրաքթարը։ Նա հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, որը Սելջուքին, նրա եղբայր Հալյուքին և նրանց հայր Օզդեմիր Բայրաքթարին շնորհել է «Ղարաբաղ» շքանշան։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930