Լրահոս
Օրվա լրահոսը

5 հայ բռնցքամարտիկներ հաղթանակով են մեկնարկել Ուկրաինայում ընթացող Միկոլի Մանգերայի անվան 15-րդ միջազգային մրցաշարում

Ապրիլ 02,2021 23:55

5 հայ բռնցքամարտիկ հաղթանակով է մեկնարկել Ուկրաինայի Խերսոն քաղաքում ընթացող  Միկոլի Մանգերայի անվան 15-րդ  միջազգային մրցաշարում: Մեր բռնցքամարտիկներից առաջինը ռինգ դուրս եկավ 75 կգ քաշային Արման Դարչինյանը, ով վստահ հաղթանակ տոնեց Ուկրաինան ներկայացնող Ալեքսեյ Շիրոևի նկատմամբ: Իրենց մենամարտերը հաղթանակով ավարտեցին նաև 81 կգ քաշայիններ Համբարձում Հակոբյանն ու Ռաֆայել Հովհաննիսյանը: Համբարձումյանը հաղթեց ուկրաինացի Սերգեյ Սնիտյուկին, իսկ Հովհաննիսյանը առավելության հասավ Ուկրաինայի մեկ այլ ներկայացուցչի Իլյա Մելնիչյուկի նկատմամբ: Հաղթանակ է գրանցվել նաև 57 կգ քաշային Ժորժիկ Մարությանի և 63 կգ քաշային Հրայր Շահվերդյանի օգտին: Նրանք պետք է մրցեին ադրբեջանցի մարզիկների հետ, սակայն վերջիններս չէին ներկայացել մենամարտին ու հաղթանակը շնորհվել է հայ բռնցքամարտիկներին:

Բռնցքամարտի Հայկական Ազգային Ֆեդերացիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930