Լրահոս
Օրվա լրահոսը

Հարավկովկասյան երկաթուղին բեռնափոխադրումների անկում է գրանցել

Ապրիլ 07,2021 13:09

2021 թվականի առաջին եռամսյակում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը փոխադրել է 675,9 հազար տոննա բեռ, ինչը 4,9%-ով պակաս է, քան 2020-ի նույն ժամանակահատվածում:

Միևնույն ժամանակ, ընկերության գործառնական գործունեության հիմնական տեսակներից /բեռնափոխադրումներ և կայարանային վճարներ/ ստացված եկամուտները նվազել են 9,7%-ով:

Երկաթուղային արտահանման ծավալը հաշվետու ժամանակահատվածում` 2020 թվականի առաջին եռամսյակի համեմատ նվազել է 8%-ով, ներմուծումը` 33,4%-ով:

2021 թվականին նկատվող բեռնափոխադրումների նվազման պայմաններում գրանցվում է ուղևորափոխադրումների ծավալի աճ: Այսպիսով, այս տարվա առաջին եռամսյակում տեղական հաղորդակցությունում տեղափոխվել է 77,8 հազար ուղևոր, ինչը գրեթե 10%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Այս տարի միջազգային ուղևորափոխադրումներ չեն իրականացվել:

«ՀԿԵ» ՓԲԸ-ն հանդիսանում է «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ-ի դուստր ընկերություն և իրականացնում է Հայաստանի երկաթուղային համակարգի կոնցեսիոն կառավարումը: Համաձայն 2008 թ. փետրվարի 13-ին Երևանում կնքված պայմանագրի՝ կոնցեսիոն կառավարման ժամկետը կազմում է 30 տարի՝ կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 10 տարի երկարացման իրավունքով:

Հարավկովկասյան երկաթուղի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930