Լրահոս
Օրվա լրահոսը

Խորհրդարանն «Իմ քայլի» առաջադրած թեկնածուին չընտրեց ՀԾԿՀ անդամի պաշտոնում

Ապրիլ 13,2021 15:49

Ազգային ժողովում այսօր տեղի ունեցավ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում «Իմ քայլի» առաջադրած թեկնածու Լեւոն Բունիաթյանի ընտրության փակ, գաղտնի քվեարկությունը։

Ինչպես ԱԺ ամբիոնից հայտարարեց խորհրդարանի հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը, քվեարկությանը մասնակցել է 52 պատգամավոր։ «Կողմ» է քվեարկել 13, իսկ «դեմ»՝ 36 պատգամավոր, այսինքն՝ Լեւոն Բունիաթյանը չընտրվեց։

Հիշեցնենք, որ պատգամավորներն այսօրվա նիստում նրան մեղադրեցին անպատրաստ լինելու եւ հանձնաժողովում աշխատանքի տեսլական չունենալու համար։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930