Լրահոս
Օրվա լրահոսը

«Մի հատ հիշեք՝ որտեղի՞ց ու ոնց եք եկել այստեղ»․ Փաշինյանը՝ «Իմ քայլից» դուրս եկած պատգամավորին

Ապրիլ 14,2021 13:52

«Որպես հետպատերազմական երկրի խորհրդարանի պատգամավոր՝ ես ամաչում եմ հնչեցված ծափերի համար, որովհետեւ ունենք հազարավոր զոհեր, չվերադարձած գերիներ, չխնկարկված գերեզմաններ։ Դուք, որպես վարչապետ, պետք է ձեր թիմակիցներին փորձեիք սաստել»,-ԱԺ նիստում ՀՀ կառավարության ծրագրի կատարման 2020թ․-ի ընթացքի մասին զեկույցի ներկայացման ժամանակ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասաց «Իմ քայլից» դուրս եկած պատգամավոր Գոռ Գեւորգյանը։

Հիշեցնենք, որ իշխանական խմբակցության պատգամավորներն այսօր ոտքի վրա ծափահարեցին Փաշինյանի ելույթին։

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանը Գոռ Գեւորգյանին ասաց․ «Եթե դուք ամաչում եք, որ ՀՀ խորհրդարանական մեծամասնությունը հավատում է ՀՀ-ի եւ Արցախի ապագային, ապա դա ձեր խնդիրն է։ Ձեր շուրթերից «ձեր թիմակիցներ» արտահայտությունը շատ խորհրդանշական է։ Այդ ո՞նց եք եկել այդտեղ նստել, որտեղի՞ց եք եկել․․․ո՞վ եք»։ Այս խոսքերի վրա դահլիճից ծափեր հնչեցին։

Փաշինյանը շարունակեց․ «Ես հարկ չեմ համարում ձեր հարցերին պատասխանել։ Դուք առհասարակ այդտեղ նստելու եւ հարց տալու իրավունք չունեիք․․․մի հատ հիշեք՝ որտեղի՞ց ու ոնց եք եկել»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարում՝  Նիկոլ Փաշինյանը 2019-ի մարտին մասնակցում է պատմական գիտությունների թեկնածու, արեւելագետ Գոռ Գեւորգյանի «Եգիպտոսի արտաքին քաղաքականության արաբական ուղղությունը նախագահ Հոսնի Մուբարաքի իշխանության առաջին տասնամյակում (1981-1991)» գրքի շնորհանդեսին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930