Լրահոս
Օրվա լրահոսը

2018-ին իրականում Վլադիմիր Գասպարյանն ասե՞լ է`«տվեք ինձ մեկ ժամ ժամանակ, ես քաղաքը կմաքրեմ»

Ապրիլ 30,2021 21:50

Կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանի «Իշխանություն» ֆիլմում, որը պատմում է 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների մասին, ոստիկանապետն ասում է՝ տվեք ինձ մի ժամ, և քաղաքը կվերադառնա սովորական կյանքի: Այսօր, ArmNews հեռուստաընկերության եթերում, պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանի հետ զրույցում, Մհեր Մկրտչյանը հարցրեց`իրականում ոստիկանապետը նման բան ասե՞լ է Ձեզ:

«Դա մի քիչ չափազանցված է: Բայց եթե որոշում կայացնեինք ուժ կիրառելու, անպայման այդպես կանեինք: Սկզբնական փուլում մենք չունեինք այդպիսի որոշում, որովհետև կարծում էինք, որ ավելի ճիշտ ճանապարհը մեղմ մոտեցնումն է, մաշեցնելու՝ այդ շարժումը տանելով դեպի մարում, հատկապես, որ դրա փորձն ունեինք: Հիշենք «էլեկտրիկ Երևանը», հիշենք ՊՊԾ գնդի գրավումը, այլ դեպքեր, երբ ներգրավված մարդկանց քանակը այդ, այսպես ասենք, միջոցառումներին շատ ավելին էր, բայց այդուհանդերձ մեզ հաջողվեց առանց որևէ լուրջ ուժ կիրառելու այդ շարժումները տանել դեպի մարում: Նորից եմ կրկնում՝ այո, ցանկացած պահի,  ընդգծեմ՝ ցանկացած պահի, կարելի էր ուժ կիրառելու միջոցով խնդիրը լուծել: Բայց, եթե մենք փորձեինք ուժ կիրառել արդեն ապրիլի 19-ին, 20-ին, 21-ին, 22-ին, ապա կարծում եմ հետևանքները շատ ծանր կլինեին: Հիշեք, թե ցուցարարների շարքում ինչքան երեխաներ, կանայք կային, և մենք դրա համար ձեռնպահ մնացինք»,- պատասխանեց Սերժ Սարգսյանը:

Մհեր Մկրտչյանի դիտարկմանը` շփման մեջ, երբ նույն հարցին փորձում եմ ես պատասխանել, ասում եմ՝ բայց արյուն կթափվեր, ասում են` չթափվե՞ց, նայիր ինչքան արյուն թափվեց եւ հարցին`եթե իմանայիք, որ այսպես է լինելու, ուժ կկիրառեի՞ք, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Եթե իմանայի, որ այսպես է լինելու, ես կձեռնարկեի ցանկացած միջոց, որպեսզի այսպես չլիներ հետո: Ես ուղղակի հեռացա, որպեսզի այդ մարդիկ կառուցեն իրենց երազած երկիրը: Ես չէի կարող կարծել, որ իրենց երազածն ուրիշ բան է կամ որ իրենք այդքան ոչ կոմպետենտ կգտնվեն: Չէի կարող ենթադրել այսպիսի խայտառակություն»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930