Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրանիկ Քոչարյանը չգիտե՞ր, որ պետական գաղտնիքի հետ է առնչվում. Վիտալի Մանգասարյան

Մայիս 05,2021 13:17 Share

«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Վիտալի Մանգասարյանի ֆեյսբուքյան գրառումը

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Անդրանիկ Քոչարյանը՝ նույն ինքը ապրիլյան քննիչ հանձնաժողովի ղեկավարը, այս տարվա հունվար ամսին, երբ արդեն ապրիլյան քննիչ հանձնաժողովի աշխատանքներն ավարտվել էին, եւ զեկույցը պատրաստ էր, հայտարարում էր, որ այն անպայմանորեն ներկայացվելու է հանրությանը։

Քիչ առաջ այդ զեկույցը ներկայացվեց ԱԺ փակ նիստում, որից հետո լրագրողների հետ հանդիպման ժամանակ Քոչարյանը փորձում էր համոզել, որ պետական գաղտնիքի հետ առնչություն ունեցող թեմա է, այդ իսկ պատճառով որոշում է կայացվել ԱԺ փակ ֆորմատով ներկայացնել զեկույցը։

Այստեղ տրամաբանական հարց է առաջանում։

Երկրի պաշտպանության եւ անվտանգության համար պատասխանատու  կարեւորագույն հանձնաժողովի ղեկավարը, որը ժամանակին ցանկացած առիթ, ամբիոն եւ լրատվամիջոց օգտագործում էր խոսել հանձնաժողովի աշխատանքների մասին, եւ հորդորում էր սպասել, մինչեւ հանձնաժողովը ավարտի իր աշխատանքը եւ արդյունքները ներկայացնի հանրությանը՝ չգիտե՞ր, որ պետական գաղտնիքի հետ է առնչվում, իսկ եթե գիտեր, ինչո՞ւ էր ամեն առիթ օգտագործում եւ ականջահաճո, միտինգային տրամաբանության մեջ հայտարարություններ անում վերջին երկու տարվա ընթացքում։

Կարծում եմ՝ պատասխանը առավել, քան պարզ է։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31