Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ նպատակով և պայմանով է ԱՄՆ-ն Ադրբեջանին 2001 թ.-ից ի վեր ռազմական օգնություն տրամադրում. Սուրեն Սարգսյան

Մայիս 05,2021 13:06 Share

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր Սուրեն Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը

Ադրբեջանին ԱՄՆ ռազմական օգնությունը տրվում է հետևյալ նպատակով և հետևյալ պայմանով:

Նպատակ
1.աջակցել միջազգային ահաբեկչությանը հակազդելու ԱՄՆ ջանքերին.

2.միջազգային ահաբեկչությանը հակազդելու ԱՄՆ զինված ուժերի կամ կոալիցիայի գործընկերների գործառնական պատրաստակամությունը սատարելու համար.

3.Ադրբեջանի սահմանի անվտանգության համար (Իրանի հետ ծովային սահման):

Պայման

1. Օգնությունը չպետք է խաթարի կամ խոչընդոտի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման բանակցություններ վարելու շարունակական ջանքերին և չի կարող օգտագործվել Հայաստանի դեմ հարձակողական նպատակներով օգտագործելու համար:

Հաշվի առեք, որ Բուշ ավագի օրոք ընդունված 907-րդ բանաձևը 10 տարի անց Բուշ կրտսերի օրոք է շրջանցվել ահաբեկչության դեմ պայքարի նպատակով: Հաշվի առեք նաև, որ հիմա միջազգային իրավիճակ է փոխվել և պարարտ հող կա մեր աշխատելու համար՝ այս համագործակցությունը չեղարկելու համար:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31