Լրահոս
Օրվա լրահոսը

«Ապրիլյան հանձնաժողովի զեկույցը հակասական եւ խճճող էր, մնում է հասկանալ՝ իմ աչքի տեսա՞ծն էր ավելի ճիշտ, թե՞ այստեղ լսածը». Սոֆյա Հովսեփյան

Մայիս 05,2021 15:02

Ինչպես տեղեկացրել ենք, ԱԺ դռնփակ նիստում քննարկվում է ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը:

Պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հանձնաժողովի զեկույցը «հակասական եւ խճճող» էր. «Մնում է հասկանալ՝ իմ աչքի տեսա՞ծն էր ավելի ճիշտ, թե՞ այստեղ լսածը…Այն ժամանակ մի քիչ այլ տեսքով էր երեւում: Շատերը կողքից նայող են եղել, հանձնաժողովի անդամները կասեն՝ իրենք ի՞նչ եզրահանգման եկան…Ես ապրիլի 3-ից եղել եմ այնտեղ, իսկ այն մարդիկ, ովքեր Երեւանի կենտրոնում նստած լսել են, որ ապրիլյան պատերազմ է տեղի ունեցել, այդ մարդկանց համար պետք են շատ հարցերի պատասխաններ: Իրենք լսել են շատ բաներ զրույցներից եւ հիմա գալիս՝ տեղավորվում է դարակներում: Ինձ համար մի փոքր հակասություն առաջացել էր, մնում են իմ հարցերը, որոնց պատասխանները հաստատ հանձնաժողովից չի, որ պետք է ստանամ: Երեւի ժամանակի խնդիր է: Երկրորդը՝ հարց է՝ այլեւս ի՞նչ տարբերություն այդ հարցերի պատասխանը, երբ որ դրանից ահեղ 44-օրյա պատերազմը պետք է այսօր քննենք»:

Անդրանիկ Քոչարյանն ասել էր, որ ապրիլյան պատերազմի շարունակությունն էր 44-օրյա պատերազմը, դուք նման բան տեսա՞ք զեկույցում՝ Սոֆյա Հովսեփյանը պատասխանեց, որ այն շարունակությունն էր 90-ականների պատերազմի հանգուցալուծման եւ առհասարակ, մեր երկրում պատերազմը շարունակվում է շուրջ 30 տարի:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Մնացածը նախընտրական շրջանում՝պողոսների համար….Պարզվելու է,որ Լելե Թեփեն տվել են,որ նախադրյալներ ստեղծվեն քսան թվականի մեր պարտության համար….երևակայությունը սահմաններ չունի…..

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31