Լրահոս
Օրվա լրահոսը

Ի հիշատակ Արցախյան ազատամարտում նահատակված հերոսների՝ նախատեսվում է Ոգեկոչման կարգ եկեղեցիներում

Մայիս 07,2021 16:36

Ս.թ. Մայիսի 7-ին տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Լուսինե Ղարախանյանի և Ստեփանակերտի Սուրբ Աստվածամոր Հովանի մայր եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ներսես Ասրյանի համատեղ մամլո ասուլիսը՝ մայիսի 8-ին և 9-ին նախատեսվող միջոցառումների վերաբերյալ։

Ասուլիսի ընթացքում ներկայացվել է կայանալիք միջոցառումների ծրագիրը, համաձայն որի՝ մայիսի 8-ին ժամը 18։00 նախատեսվում է Ոգեկոչման կարգ /հոգեհանգիստ/ մայրաքաղաքի և շրջանների եկեղեցիներում՝ ի հիշատակ Արցախյան ազատամարտում նահատակված հերոսների, ապա Խաչերթ Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցուց դեպի հուշահամալիր՝ Հայոց բանակի պահապան Աշոտ Երկաթ Սուրբ խաչի և ՊԲ հովանավոր Սուրբ Գրիգորիսի Խաչվառի առաջնորդությամբ:

Մայիսի 9-ին ժամը 11։00 Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին եկեղեցում կմատուցվի պատարագ և կկատարվի Հանրապետական մաղթանք։ Նույն օրը մայրաքաղաքում և հանրապետության բոլոր շրջաններում կանցկացվեն մի շարք մշակութային միջոցառումներ, մասնավորապես՝ մայրաքաղաքի Ստեփան Շահումյանի անվան պուրակում ժամը 12։00-15։00  նախատեսվում են  «Նաղաշ» ծրագիր-բաց դաս, ասմունք, ցուցահանդես և մի շարք այլ միջոցառումներ, իսկ շրջաններում դպրոցականների և երիտասարդների համար կկազմակերպվեն ռազմահայրենասիրական թեմայով ասմունքի, շարադրությունների մրցույթներ ու այլ ծրագրեր։

ԿԳՄՍՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31