Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Սարգսյանն այցելել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարան

Մայիս 11,2021 20:07

Կրթության և գիտության ոլորտներում հայ-ռուսական համագործակցությունը մեծ ներուժ ունի. նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարան

Աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող՝ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այցելել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարան, հանդիպել ռեկտոր Վիկտոր Սադովնիչիի հետ:

Նշելով, որ Մոսկվայի պետական համալսարանն իր համար հարազատ կրթօջախ է, նախագահ Սարգսյանն ասել է, որ ուրախ է կրկին գտնվել մի վայրում, որի հետ բազմաթիվ աշխատանքային շփումներ է ունեցել տարիներ առաջ՝ որպես ուսանող, գիտնական և դասախոս:

Զրուցակիցներն անդրադարձել են կրթության և գիտության ոլորտներում հայ-ռուսական համագործակցությանը՝ կարևորելով դրա շարունակական զարգացումը ու խորացումը:

Նրանք շեշտել են, որ ժամանակակից աշխարհում գիտության սրընթաց առաջընթացին համաքայլ շարժվելու համար ուժերի համադրումը դարձել է հրամայական: Այս առումով կարևոր են Հայաստանի և Ռուսաստանի համագործակցության հարուստ ավանդույթների պահպանումն ու առկա ներուժի առավել արդյունավետ օգտագործումը:

Հայաստանի նախագահը և Մոսկվայի պետական համալսարանի ռեկտորը նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել ՄՊՀ զարգացման հիմնադրամի ու համալսարանական մի շարք գիտական կենտրոնների և Հայաստանում տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված՝ ATOM նախագահական նախաձեռնության միջև համագործակցության վերաբերյալ: Մասնավորապես, հեռանկարային է գնահատվել համատեղ նախագծերի իրագործումն արհեստական բանականության, նորագույն տեխնոլոգիաների ու մի շարք այլ ոլորտներում:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31