Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա միակ փաստաթուղթն է, այլ հավելված գոյություն չունի». Արա Այվազյանն ասել է` «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչներին

Մայիս 21,2021 22:20

«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչները հանդիպել են Արա Այվազյանին:

ԱԳ նախարարի պաշտոնակատարի հետ հանդիպմանը բարձրացվել է, թե ինչ է կատարվում ՀՀ արտաքին սահմանների հետ, ինչ պայմանավորվածություններ են ձեռք բերել այս իշխանությունները, ի վերջո, ինչ են պատրաստվում զիջել, ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

«Նախարարի պաշտոնակատարի պատասխանները շատ տարաբնույթ էին.  հրապարակված փաստաթուղթը,  ըստ ԱԳ նախարարի պաշտոնակատարի, դա միակ փաստաթուղթն է, այլ հավելված  գոյություն չունի։ ԱԳ նախարարի պաշտոնակատարի կողմից 2-րդ փաստաթղթի մասին գոյությունը բացառվել է։ Կա՞ այլ փաստաթուղթ, թե՞ չկա, օրինակ, կառավարությունում, նրանք տեղյակ չեն», – մանրամասնեց Վանեցյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31