Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի հավաստիացմանը, թե ստվերային գործարքների մեջ չեն՝ Կութի գյուղացին արձագանքեց. «Աստված տա»

Մայիս 27,2021 15:30

ՀՀ Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի Կութ գյուղի հարևանությամբ տեղի է ունեցել զինված միջադեպ, եւ ադրբեջանական զինված ուժերն առևանգել են ՀՀ 6 զինծառայողների, ինչի մասին Կութի բնակիչները տեղեկացրել են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին:

Երբ միջադեպը հայտնի դարձավ հանրությանը, եւ տարածվեցին գերեվարվածների լուսանկարներն ու անունները, Նիկոլ Փաշինյանը այցելեց Գեղարքունիքի մարզի Կութ համայնք:

 

«Ամեն անգամ, երբ Ադրբեջանը տեսնում է, որ ունի շանս մեզ իրար դեմ հանելու, ոգեւորվում եւ ավելի ակտիվանում է: Մենք պետք է հստակ ցույց տանք, որ անկախ նրանից, թե ներսում ինչ տարաձայնություններ կան, իրենց գործողությունների առաջին արձագանքը լինելու է համախմբումը… Այս հարցին մենք բավարար չափով ուշադրություն չենք դարձրել…Մեր բոլոր զոհերի ընտանիքները, մեր գերեվարված հայրենակիցների ընտանիքները, սահմանապահ գյուղերի բոլոր բնակիչները, Երեւանի կենտրոնից մինչեւ Կութ, բոլորս մի ընտանիք ենք»,-ասաց նա Կութ գյուղի բնակիչների հետ հանդիպման ժամանակ:

Փաշինյանը սթափության կոչ արեց. «Եթե սթափությունն ու հավասարակշռությունը կորցնենք, դա մեզ կխանգարի իրավիճակը ճիշտ գնահատել եւ ճիշտ որոշումներ կայացնել…Պետք է տեղեկատվությունների մեջ թացը չորից տարբերել, տեղեկատվական պատերազմի զոհ չդառնալ եւ չդարձնել մեզ»:

 

Երբ Փաշինյանն ասաց. «Ձեր աչքերի մեջ նայելով ասում եմ՝ հանկարծ, խնդրում եմ, որևէ մեկի մտքով չանցնի, թե այսօրվա կառավարությունն ինչ-որ ստվերային մութ գործարքների և դավադրությունների մեջ է», ի պատասխան գյուղացիներից մեկն ասաց. «Աստված տա»: Փաշինյանը շփոթվեց Կութ գյուղի բնակչի նման արձագանքից. «Ո՞նց թե Աստված տա…Ես ձեր աչքերի մեջ ուղիղ նայելով եմ ասում, դա բացառված բան է…»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները՝ Մանե Գեւորգյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31