Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Հունիսի 1-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահի հարակից տարածքն ու Ազատության հրապարակը կվերածվեն հեքիաթային վայրի

Մայիս 29,2021 13:45

Հետաքրքիր, գունեղ, ինտերակտիվ, ուսուցողական և ամենաերաժշտական միջոցառումները կապահովեն ձեր երեխայի հունիսմեկյան հեքիաթային օրը։

Հայաստանի ազգային Ֆիլհարմոնիկ նվագախումբը, Երևանի քաղաքապետարանն ու Հանրային հեռուստաընկերությունը հունիսի 1-ին, Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, «Արամ Խաչատրյան» համերգասրահի հարակից տարածքն ու Ազատության հրապարակը կվերածեն հեքիաթային վայրի։

Ժամը 16:00-ից Ա. Խաչատրյանի արձանի շրջակայքում կմեկնարկի մանկական գրքերի ցուցահանդես-վաճառքը: Հատուկ տաղավարներում «Անտարես», «Զանգակ» և «Արևիկ» հրատարակչությունները խաղերի և այլ ինտերակտիվ միջոցներով երեխաներին կներկայացնեն ցուցադրվող բազմազան ու գունեղ մանկական գրականությունը։ Այդ ընթացքում երեխաները կհանդիպեն գրքերից «փախուստի դիմած» հերոսների, կզրուցեն ու կխաղան նրանց հետ, կկերպարանափոխվեն, կնկարեն մոլբերտների վրա՝ ստանալով իրենց երազանքի պատկերը։ Ցուցահանդես-վաճառքը կտևի մինչ ուշ երեկո։

17:00-ից նույն տարածքում, դերասան-խաղավարների միջոցով, կկազմակերպվեն ազգային խաղեր, պաղպաղակի և քաղցրավենիքի անվճար հյուրասիրություն («Հեփիում» զվարճանքների կենտրոնի մասնակցությամբ)։

18։00-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահի տանիքից կհայտնվի անսպասելի անակնկալը, որը երեխաների օրը կվերածի իրական հեքիաթի («Ալեքս Ռիթեյլ Քամփնի» ընկերության աջակցությամբ)։

19:00-ին Ազատության հրապարակում (Օպերայի բակում) կմեկնարկի «Գտնված մեղեդի» խորագրով համերգը։ Կհնչեն Հանրային հեռուստաընկերության կողմից ցուցադրված արտասահմանյան և հայկական սիրված մուլտֆիլմերից երաժշտական համարներ։ Համերգի ընթացքում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարումներին կմիանան Ձայնի պահպանման վոկալ-երգչախմբային դպրոցի սաները (գեղ. ղեկավար՝ Կարինե Առաքելյան, խմբավար՝ Էմմա Առաքելյան): Հաղորդավարը գունեղ և հետաքրքիր պատմություններով կներկայացնի կատարվող ստեղծագործությունները և կանդրադառնա օրվա խորհրդին: Երաժշտական ստեղծագործությունների կատարման ընթացքում բեմում տեղադրված մեծ էկրանին կցուցադրվեն մուլտֆիլմերից հատվածներ:

Համերգը կղեկավարի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանը։ Համերգի տևողությունը՝ մեկ ժամ:

Ազատության հրապարակում կներկայացվի, 65 տարիների ընթացքում Հանրային հեռուստատեսությամբ ցուցադրված, լավագույն մանկական հաղորդաշարերի պատմությունը լուսանկարների միջոցով:

Հայաստանի ազգային Ֆիլհարմոնիկ նվագախումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31