Լրահոս
Օրվա լրահոսը

«Վանեցյանին, բանին, բոլորին շատ եմ սիրում»․ ագարակցի կինը՝ Քոչարյանին

Հունիս 07,2021 23:20

Սյունիքի հարավում՝ Ագարակում, ընտրողների հետ հանդիպումից հետո «Հայաստան» դաշինքի  ներկայացուցիչները քաղաքի հրապարակում շարունակեցին զրուցել  ագարակցիների հետ, նույնիսկ սելֆի արեցին։ Մեծահասակ մի կին դիմելով ցուցակը գլխավորող Ռոբերտ Քոչարյանին՝ խնդրեց, որ ընտրվելուց հետո 50 տոկոսով զեղչի Մեղրիի տարածաշրջանի բնակիչների ծախսած էլեկտրաէներգիայի սակագինը։ «Նախկինում էդպես, բայց վերացվեց»,–ասաց կինը։

Ի դեպ, Քոչարյանի համակիրը անկեղծացավ, որ բոլոր թեկնածուներին  շատ է սիրում։  «Բոլորին շատ եմ սիրում, բոլորին, Վանեցյանին, բանին շատ եմ սիրում, բայց պարոն Քոչարյանին առանձնահատուկ եմ սիրում»,–ասաց կինը։

Մանրամասները տեսանյութում։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930