Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվում սկսվել է հայ ռազմագերի Վիգեն Էուլջեքջյանի դատավարությունը

Հունիս 08,2021 12:21 Share

Հունիսի 8-ին Բաքվում սկսվել է Արցախյան պատերազմում գերեվարված Լիբանանի քաղաքացի Վիգեն Էուլջեքջյանի դատավարությունը, հաղորդում է Trend-ը:

Նիստի ժամանակ Էուլջեքջյանի փաստաբանը միջնորդություն է ներկայացրել գործն ուղարկել նախաքննության փուլ: Դատարանը մերժել է միջնորդությունը:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ գործի քննությունն ավարտվել է:  Վիգեն Էուլջեքջյանին Ադրբեջանի իշխանությունները մեղադրում են «Հայաստանի զինված ուժերի կազմում Ադրբեջանի քաղաքացիների դեմ ահաբեկչական գործողություններ» կատարելու մեջ:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել