Լրահոս
Օրվա լրահոսը

Կրկնաքվեարկությունները բացահայտելու համար կարելի է ստուգել, թե ընտրությանը մասնակցած 1.282.411 քաղաքացիներից յուրաքանչյուրը վերջին անգամ, երբ է հատել պետական սահմանը և երբ է վերադարձել. Արա Զոհրաբյան

Հունիս 24,2021 23:59

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«ՀՀ ոստիկանությունից ստացված պաշտոնական գրության համաձայն՝ 2021թ. հունվարի 1-ից մինչև հունիսի 20-ը տպագրվել են թվով 238.912 անձը հաստատող փաստաթուղթ (անձնագրեր, նույնականացման քարտեր):

Նախորդ տարվա մեկ կիսամյակի համեմատությամբ այս կիսամյակում 70.000-ից ավելի անձը հաստատող փաստաթղթեր է տպագրվել:

‼ Կրկնաքվեարկության վարկած ‼

Տպագրվում է Հայաստանից երկար ժամանակ բացակայող X-ի տվյալներով Y-ի լուսանկարով անձնագիր:

Y-ն ընտրում է X-ի փոխարեն, իսկ համապատասխան սարքը կտրոնն առանց լուսանկարի է տպագրում՝ հետքերը կոծկելու համար (Տես օրինակ՝ կից տեսանյութը): Մատնահետքերի մասը շրջանցվում է հատուկ ծրագրով:

Կրկնաքվեարկությունները բացահայտելու համար կարելի է ստուգել, թե ընտրությանը մասնակցած 1.282.411 քաղաքացիներից յուրաքանչյուրը վերջին անգամ, երբ է հատել (մեկնել) Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և երբ է վերադարձել»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930