Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզում հովիվներ են կայծակնահարվել․ նրանցից մեկի վիճակը ծանր է

Հուլիս 03,2021 21:14 Share

Այսօր ժամը 18․00-ի սահմաններում Գյումրի բժշկական կենտրոն են տեղափոխել կայծակահարված երկու հովիվների, որոնցից մեկի վիճակը ծանր է․ 45 տարեկան տղամարդն ալիքային վնասվածքներից բացի ունի այրվածքներ,  վերակենդանացման բաժանմունքում է։

Մյուս հովիվը՝ 1963 թվականին ծնված, հետազոտվել է, ամբուլատոր բուժօգնություն ստացել ու դուրս է գրվել հիվանդանոցից։

Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը։

Դեպքը եղել է Ջաջուռի հատվածում, նրանց հիվանդանոց են տեղափոխել  թրջված, սառած վիճակում։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել