Լրահոս
Գաղթականներ
Օրվա լրահոսը

«Հիմքից կառուցվել է 2 կամուրջ, երկու մեքենա հանգիստ կարող է երթևեկել». Երևանի փողոցները բարեկարգվում են

Հուլիս 06,2021 18:12

Նորագավիթ 1-ին փողոցը թաղամասի հիմնական ճանապարհն է. այստեղ կան դպրոցներ, մանկապարտեզ: Երթևեկությունն այս հատվածում միշտ է ծանրաբեռնված, բայց վերջին շրջանում խցանումների պատճառը փոսերը շրջանցելու անհրաժեշտությունն էր: Փողոցի ասֆալտբետոնե ծածկի նորոգումը Երևանի քաղաքապետարանը սկսել էր դեռ նախորդ տարի, իսկ այժմ նորոգվում է դրա մյուս՝ 4 կիլոմետրանոց հատվածը:

«Մենք նախորդ տարի ասֆալտապատեցինք մինչև երկաթուղու ուղեփակոցի հատվածը, այս տարի շարունակում ենք մինչև Սուրբ Գևորգ եկեղեցու տարածք: Այստեղ նաև մոտ 40 դիտահոր է բարձրացվել»,- նշում է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետ Գրիգոր Հարությունյանը:

2021 թվականի ծրագրով Երևանում կնորոգվի 550.000 քմ ասֆալտբետոնե ծածկ, որից 12.500 հողային պաստառով ճանապարհ: Մալաթիա-Սեբաստիայի «Հաղթանակ» թաղամասում աշխատանքներն արդեն ավարտվել են:

Ամբողջությամբ հիմնանորոգվել է նաև Շենգավիթի գերեզմաններ տանող ճանապարհը և ոչ միայն: Շինբարեկարգման տարեկան ծրագրում այս տարի ներառվեց կամուրջների վերակառուցումը: Ընդամենը մեկ ամիս առաջ այստեղ հնարավոր էր հասնել մետաղական արդեն քայքայված կամրջով:

«Միջոցներ ձեռնարկեցինք, միջնորդեցինք քաղաքապետարանին, որպեսզի բնակիչների համար վտանգավոր այս կամուրջը փոխարինվի ավելի անվտանգ, բետոնե կամրջով: Աշխատանքները մոտավորապես մեկամսյա ժամկետում կատարվեցին, և գերեզմաններ այցելողների համար ստեղծվեցին ավելի անվտանգ պայմաններ»,- նշում է Վահե Խաչատրյանը:

«2021 թվականի ծրագրով հիմքից կառուցվել է երկու կամուրջ: Խարբերդի գերեզմաններ տանող կամուրջը կառուցվել է զրոյից. լայնությունը 6 մ է, երկու մեքենա հանգիստ կարող է երթևեկել»,-ասում է Գրիգոր Հարությունյանը:

Քաղաքապետարանի ու վարչական շրջանների ծրագրով քաղաքի մի շարք հատվածներում նաև բացվել ու բացվում են նոր ճանապարհահատվածներ, որոնք թեթևացնում են երթևեկությունն ու նոր ուղիներ գծում Երևանի քարտեզում:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031